
Մահվան ելքով վթար Չարենցավան-Ֆանտան ճանապարհին․ կա 4 վիրավոր
Ապրիլի 2-ին, ժամը 23։11-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Ֆանտան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․ հայտնում է Փրկարար ծառայությունը։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» մակնիշի երկու ավտոմեքենա։ Վարորդներից մեկը տեղում մահացել է, իսկ մյուս վարորդը և 4 տուժած տեղափոխվել են բժշկական կենտրոն։


