05 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանն ու Ղազախստանը կստորագրեն «Միջին միջանցքի» զարգացման մասին համաձայնագիր՝ շրջանցելով ՌԴ-ն

Ադրբեջանն ու Ղազախստանը կստորագրեն «Միջին միջանցքի» զարգացման մասին համաձայնագիր՝ շրջանցելով ՌԴ-ն

Ռուսաստանը շրջանցող «Միջին միջանցքի» զարգացման մասին Ադրբեջանի և Ղազախստանի միջև կնքված համաձայնագիրը նրանց ինքնիշխան իրավունքն է. Lenta.ru-ի հետ զրույցում հայտարարել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Չեպան։

«Սա չի խանգարում մեր հարաբերություններին։ Իհարկե, դա մեզ համար պակաս ձեռնտու է։ Բայց մենք չենք կարող որևէ մեկին ստիպել ինչ-որ բան անել։ Այս երկրներն իրավունք ունեն փոխգործակցության այլ երկրների հետ։ Մենք չենք կարող դեմ լինել դրան։ Սա նրանց ինքնիշխան իրավունքն է։ Եվ նրանք դա իրականացնում են»,- պատասխանել է Չեպան։

Ավելի վաղ Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը հայտարարել էր, որ Ադրբեջանն ու Ղազախստանը կստորագրեն «Միջին միջանցքի» զարգացման մասին համաձայնագիր։

«Միջին միջանցքը» Չինաստանը և Եվրամիությունը կապող տրանսպորտային առևտրային երթուղի է, որը շրջանցում է Ռուսաստանը Կենտրոնական Ասիայի, Թուրքիայի և Հարավային Կովկասի երկրների միջոցով։ «Թրամփի երթուղին», որն անցնում է Հայաստանով, միջանցքի անբաժանելի մասն է և հետաքրքրություն է ներկայացնում Միացյալ Նահանգների համար։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026