03 Ապր
2026
14° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պենտագոնի ղեկավարը խնդրել է ԱՄՆ ԶՈՒ շտաբի պետին հրաժարական տալ

Պենտագոնի ղեկավարը խնդրել է ԱՄՆ ԶՈՒ շտաբի պետին հրաժարական տալ

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը խնդրել է ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետ, գեներալ Ռենդի Ջորջին հրաժարական տալ։

Euronews-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Պենտագոնը՝ չնշելով հրաժարականի մասին խնդրանքի պատճառները։

«Ջորջն անմիջապես կհեռանա բանակի 41-րդ շտաբի պետի պաշտոնից», – ասել է Պենտագոնի ներկայացուցիչ Շոն Փարնելը:

Ջորջը պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականի օգոստոսից՝ դեռևս Բայդենի վարչակազմի ժամանակներից, իսկ սովորաբար այդ պաշտոնում պաշտոնավարման ժամկետը 4 տարի է։

Պաշտոնից հեռանալու պատճառները հայտնի չեն, սակայն CBS-ը, մեջբերելով իր աղբյուրին, ասել է, որ Հեգսեթը ցանկանում է պաշտոնում տեսնել մեկին, ով կիրականացնի իր և նախագահ Դոնալդ Թրամփի տեսլականը բանակի վերաբերյալ։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026