
Պուտինն ակնարկել է ոմն ընկեր Վովաևիչին, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցությունն անհամատեղելի է․ Մեդվեդև
Ժամանակն է, որ Ռուսաստանը հրաժարվի իր հարևանների՝ այդ թվում Ուկրաինայի՝ Եվրամիությանը միանալու հարցում հանդուրժողական վերաբերմունքից. ինչպես հայտնում է РИА Новости-ն, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
ՆԱՏՕ-ի ներսում առկա հակասությունների ֆոնին Մեդվեդևը նշել է, որ Բրյուսելը լրջորեն քննարկում է ԵՄ-ի կազմում լիարժեք ռազմական բաղադրիչ ստեղծելու հարցը։ Նա նշել է, որ դա փոխում է աշխարհի պատկերը։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն այլևս տնտեսական միություն չէ և կարող է շատ արագ վերածվել լիարժեք և ծայրահեղ թշնամական ռազմական դաշինքի։ Նա հիշեցրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։
«Մեր նախագահը վերջերս դա արեց նրբանկատ ձևով՝ ակնարկելով ոմն ընկեր Վովաևիչին, որ ԵԱՏՄ-ին և Եվրամիությանն անդամակցությունն անհամատեղելի է», – նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։


