
ԱՀԿ-ի ղեկավարը զգուշացնում է Իրանի առողջապահական օբյեկտների վրա հարձակումների աճի մասին
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է, որ Իրանում առողջապահական հաստատությունների դեմ մարտի 1-ից ի վեր կատարվել է ավելի քան 20 հարձակում․ գրում է Al Jazeera-ն։
Հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ, այդ թվում՝ Իրանի Կարմիր մահիկի անդամ։
ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը նշել է, որ հարվածներից մեկի հետևանքով վնասվել է Թեհրանում գտնվող մեկդարյա Պաստերի ինստիտուտը։ Նշվում է, որ հարվածի պատճառով կենտրոնն «անկարող է շարունակել առողջապահական ծառայություններ մատուցել»։
Հարվածներ են հասցվել նաև հոգեբուժարանի և քաղցկեղի ու բազմակի սկլերոզի դեղամիջոցներ արտադրող կենտրոնի վրա։


