
Դավիթ Մինասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նրան տեղափոխել են «Նաիրի» ԲԿ․ փաստաբան
18-ամյա Դավիթ Մինասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նրան տեղափոխել են «Նաիրի» ԲԿ․ հայտնել է տղայի փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
«Քանի որ նա կոմպլեքս հիվանդություններ ունի, որոշում կայացվեց տղային տեղափոխել այստեղ։ Նա այսօր ևս ունեցել է գիտակցության կորուստ»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ավելի վաղ փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել էր, որ 18-ամյա Դավիթ Մինասյանի ինքնազգացողությունը կրկին վատացել է, շտապօգնություն են կանչել, նրան կհոսպիտալացնեն։ Նա «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխվել էր «Աբովյան» ՔԿՀ, որտեղից՝ «Աբովյան» ԲԿ։


