
Մակրոնը կոչ է արել ձևավորել կոալիցիա ՝ ԱՄՆ-ին դիմակայելու համար
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել մի շարք երկրների ձևավորել կոալիցիա և միասին դիմակայել Միացյալ Նահանգներին․ գրում է РИА Новости գործակալությունը։
«Այս օրակարգը Կորեայի և Ֆրանսիայի հետ կիսելով և մի շարք եվրոպական երկրների, նաև Կանադայի, Ճապոնիայի, Հնդկաստանի, Բրազիլիայի և Ավստրալիայի ներգրավմամբ՝ մենք կարող ենք սկսել ձևավորել ինչ-որ երրորդ ճանապարհ (ԱՄՆ-ից անկախ)», – ասել է նա Հարավային Կորեայում ուսանողների հետ հանդիպման ժամանակ։
Մակրոնը հավելել է, որ երկրները չպետք է չափազանց կախված լինեն Վաշինգտոնից կամ որևէ կերպ տուժեն դրա անհետևողականությունից՝ ընդգծելով, որ Ֆրանսիան չի ցանկանում լինել Միացյալ Նահանգների և այլ տերությունների վասալը։

