
Վթարված թուրքական ինքնաթիռի գործով արտաքին միջամտություն չի եղել
Անկարայի գլխավոր դատախազության ռազմական հանցագործությունների հետաքննության բյուրոն շարունակում է Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությանը պատկանող «C130» ռազմական բեռնատար ինքնաթիռի գործով քննությունը. գրում է ermenihaber.am-ը։
«Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ինքնաթիռի վթարի ենթարկվելու գործում արտաքին միջամտություն չի եղել և ինքնաթիռում պայթուցիկների հետքեր չեն հայտնաբերվել։ Թուրքական կողմը նշել է, որ Վրաստանի հետ կնքված համաձայնագրերի շրջանակում ապացույցներն առանց խեղաթյուրման հասել են Թուրքիա։
Հավելենք, որ այն վթարի էր ենթարկվել 2025-ի նոյեմբերի 11-ին Ադրբեջան-Վրաստան սահմանին և վթարի հետևանքով զոհվել էր 20 զինվոր»,- նշել է լրատվամիջոցը։
