
Կրակոցներ Մոսկվայի կենտրոնում․ կասկածյալը ձերբակալվել է
Մոսկվայի կենտրոնում տղամարդը կրակոցներ է արձակել, որի հետևանքով մեկ մարդ է վիրավորվել․ հայտնում է REN TV-ն։
Ըստ լրատվամիջոցի՝ երկու տղամարդ վիճաբանել են, որի ընթացքում դեպքի վայրում գտնվող մարդիկ լսել են կրակոցներ։ Ականատեսներից մեկը դուրս է վազել շենքից և նկատել տղամարդկանցից մեկին, որը արյունոտ ընկած էր մայթեզրին։
Կասկածյալը ձերբակալվել է։
SHOT-ի տվյալներով՝ տղամարդը կրակել է լուսարձակող ատրճանակից։ Նա, ենթադրաբար, դուրս է վազել բարից և կրակել դեպի երկինք։ Ենթադրելով, որ դա մարտական ատրճանակ է, մի անցորդ հարձակվել է նրա վրա։


