
Իրանի «Բուշեր» ԱԷԿ-ի մոտ 200 աշխատակիցներ Ռուսաստան կմեկնեն «Զվարթնոց» օդակայանից
Իրանի Բուշեր ԱԷԿ-ի շուրջ իրադարձությունները զարգանում են անցանկալի սցենարով․ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի խոսքերը մեջբերել է ռուսական ТАСС գործակալությունը։
««Ռոսատոմն» իրավիճակի մասին տեղեկացրել է ՌԴ նախագահին»,- ասել է Լիխաչովը։
Նրա խոսքով՝ այսօր՝ ապրիլի 4-ին, թիրախավորվել է կայանի պաշտպանական կոնտուրը, ինչի հետևանքով էլ մեկ մարդ մահացել է։
«Նա Իրանի քաղաքացի է։ Այդ դեպքից հետո «Ռոսատոմի» աշխատակիցների տարհանման մեծ ալիք է սկսվել։ Միջադեպից 20 րոպե անց արդեն 198 աշխատակիցները հեռացել են ԱԷԿ-ի տարածքից։ Առաջիկա օրերին նրանք Իրանը կլքեն, կանցնեն Հայաստանով ու Երևանի օդանավակայանից կվերադառնան Ռուսաստան»,- ներկայացրել է «Ռոսատոմ»-ի տնօրենը։


