Տեղ գյուղի Սբ Գևորգ եկեղեցու վերականգնման աշխատանքներն ավարտվել են
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվել են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Սբ Գևորգ եկեղեցու վերականգնման, տարածքի բարեկարգման աշխատանքները:
Մասնավորապես իրականացվել է Սբ Գևորգ եկեղեցուն կցակառուցված գավիթի վրա` 20-րդ դարի սկզբին ավելացված վերնահարկի հեռացմամբ «սահմանապահ» դարձած եկեղեցու զանգակատունը, ինչպես նաև ամբողջությամբ վերականգնվել է 4-5-րդ դարերով թվագրվող միանավ եկեղեցին, վերականգնվել են 17-րդ դարի գավիթը, հենապատ-պարսպապատերը, կամարակապ աստիճաններով շքամուտքը, վերատեղադրվել են խաչքարերը և իրականացվել տարածքի ամբողջական բարեկարգումը, ապահովվել է նաև եկեղեցու գիշերային լուսավորությունը:
ԿԳՄՍ նախարարության և Տեղի համայնքապետարանի համագործակցությամբ եկեղեցու վրա խաչ և զանգ տեղադրելու վերաբերյալ պատվիրվել է ճարտարապետական նախագիծ: