
Երևանն է կայացրել Ղարաբաղի հարցի շուրջ որոշումները, Ռուսաստանը որևէ կապ չունի դրա հետ․ Պեսկով
Մոսկվան ցանկանում է, որ Արցախի հարցը քննարկվի առանց Ռուսաստանին ավելորդ հղումներ անելու․ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Միակ բանը, որ նախագահ Պուտինը և Ռուսաստանը ցանկանում են, այն է, որ այս հարցը քննարկվի առանց մեզ ավելորդ հղումներ անելու, քանի որ սա ամբողջությամբ Երևանում իշխանության գնտվող անձանց որոշումն է․ Ռուսաստանը բացարձակապես ոչ մի կապ չունի դրա հետ», – ասել է Պեսկովը «Վեստի» լրատվական գործակալությանը։
Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան իրավունք ունի քննարկելու Երևանի հետ Հայաստանում կայանալիք ԱԺ ընտրությունը և հայկական կողմի հետագա անելիքները։


