05 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անընդունելի է ազգային արժեքների անտեսումն ու խեղաթյուրումը, ինչպես նաև պառակտման սերմանումը․ Գարեգին Բ-ի պատգամի առանցքային կետերը

Անընդունելի է ազգային արժեքների անտեսումն ու խեղաթյուրումը, ինչպես նաև պառակտման սերմանումը․ Գարեգին Բ-ի պատգամի առանցքային կետերը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն պատգամ է հղել Քրիստոսի Սուրբ Հարության տոնին, որի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․

  • Արցախյան ողբերգական պատերազմից տարիներ անց տագնապներն ու մտահոգությունները դեռ չեն լքել մեր սրտերը։
  • Ցավս խորանում է Արցախահայության իրավունքների ոտնահարումով։
  • Պահանջում եմ ազատ արձակել պատանդ առված ու ապօրինի ազատազրկված հայրենակիցներին։
  • Աղոթում եմ անհետ կորածների և նրանց ընտանիքների համար։
  • Կեղծ ու շինծու մեղադրանքներով իշխանությունների կողմից բռնաճնշումներ են իրականացվում եկեղեցու նկատմամբ։
  • Դատապարտում եմ կամայական ու ընտրովի արդարադատությունը։
  • Անընդունելի է ազգային արժեքների անտեսումն ու խեղաթյուրումը, ինչպես նաև պառակտման սերմանումը։
  • Կոչ եմ անում ամրապնդել պետականությունը և հրաժարվել կործանարար ու վնասակար երևույթներից։
  • Սերը, համերաշխությունը և միասնությունն են ազգային առաջընթացի անխորտակելի հիմքը։
  • Աղոթք եմ բարձրացնում հայրենի երկրի խաղաղության և ապահովության համար։
Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026