
Իսրայելի իշխանությունները պետք է պաշտպանեն բնիկ հայերին, այդ թվում՝ հոգևորականներին. Նուբար Աֆեյան
Իսրայելի իշխանությունները պետք է պաշտպանեն բնիկ հայերին, այդ թվում՝ հոգևորականներին. այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Flagship Pioneering ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրենը Նուբար Աֆեյանը՝ անդրադառնալով Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և հայ համայնքի նկատմամբ իրականացված բռնություններին։
«Բնիկ հայերի, այդ թվում՝ հոգևորականների դեմ իրականացվող նողկալի ահաբեկչությունները, որոնք նրանց դուրս են մղում իրենց պապենական հողերից, անմարդկային են հատկապես երկրում աննախադեպ բռնությունների այս օրերին: Իսրայելի իշխանություններն այժմ պետք է պաշտպանեն տուժողներին»,-գրել է Աֆեյանը։