06 Ապր
2026
14° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կամբոջայում ականազերծող առնետին նվիրված հուշարձան է կանգնեցվել

Կամբոջայում ականազերծող առնետին նվիրված հուշարձան է կանգնեցվել

Կամբոջայում կանգնեցվել է աշխարհում առաջին արձանը՝ նվիրված ականազերծող առնետի, որն իր հերոսության համար պարգևատրվել էր ոսկե մեդալով․ գրում է BBC-ն։

Մագավա անունով առնետը, որն ապրել է մինչև 8 տարի, իր հնգամյա «կարիերայի» ընթացքում, որը սկսվել է 2016 թվականին, Կամբոջայում հոտոտելով հայտնաբերել է ավելի քան 100 ական և այլ պայթուցիկ նյութեր:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Կամբոջայում 1 միլիոնից ավելի մարդ շարունակում է աշխատել և ապրել ականներով և չպայթած զինամթերքով աղտոտված հողերի վրա։

Աֆրիկյան հսկա պարկավոր առնետին ականազերծման գործում մարզել է բելգիական Apopo բարեգործական կազմակերպութունը։ Օգտագործելով իր սուր հոտառությունը և պայթուցիկների մեջ քիմիական միացություններ ճանաչելու հմտությունը՝ Մագավան մյուս աշխատակիցներին տեղեկացնում էր ականների առկայության մասին, ինչից հետո ականներն անվտանգ կերպով հեռացվում էին։

Իր գործունեության ընթացքում Մագավան մաքրել է ավելի քան 141․000 քառակուսի մետր հողատարածք՝ համարժեք 20 ֆուտբոլի դաշտի․ թենիսի կորտի չափ տարածքը նա կարող էր «խուզարկել» ընդամենը 20 րոպեում։ Ծերության պատճառով թոշակի անցնելուց կարճ ժամանակ անց Մագավան սատկել է 2022 թվականին։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026