06 Ապր
2026
15° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը պետբյուջեից 152 մլն դոլար է ցանկանում հատկացնել հայտնի «Ալկատրաս» բանտը վերաբացելու համար

Թրամփը պետբյուջեից 152 մլն դոլար է ցանկանում հատկացնել հայտնի «Ալկատրաս» բանտը վերաբացելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2027 թվականի ֆինանսական տարվա իր առաջարկած բյուջեի շրջանակում ցանկանում է 152 միլիոն դոլար հատկացնել հայտնի «Ալկատրաս» բանտի վերաբացման համար․ գրում է BBC-ն։

Rock անունով հայտնի վայրը մի ժամանակ համարվում էր Ամերիկայի ամենահայտնի բանտերից մեկը, սակայն վերջին տարիներին այն ծառայել է որպես զբոսաշրջային տեսարժան վայր։

Նշվում է, որ Թրամփը ցանկանում է բյուջեից գումար տրամադրել ««Ալկատրաս»-ը որպես ժամանակակից անվտանգ բանտ վերակառուցելու» համար։

«Ալկատրաս»-ի դաշնային բանտն ի սկզբանե նախատեսված է եղել վտանգավոր հանցագործների և նրանց համար, ովքեր փորձել են փախչել նախկին կալանավայրերից։ Բանտը փակվել է 1963 թվականին՝ դառնալով զբոսաշրջային վայր։

Կալիֆորնիայի մի շարք քաղաքական գործիչներ կասկածանքով են վերաբերվում ծրագրին՝ բարձրաձայնելով հարցեր՝ կապված նախագծի վերջնական արժեքի և «Ալկատրաս»-ը որպես գործող բանտ կիրառելու դժվարությունների հետ։ Բանտի վերաբացման համար բյուջեից գումար ստանալու մասին առաջարկը պետք է հաստատի ԱՄՆ Կոնգրեսը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026