06 Ապր
2026
16° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Ավատարը»՝ Երկրի վրա․ չինացի գիտնականները ներկայացրել են լուսարձակող բույսեր, որոնք կարող են լուսավորել «անլույս» քաղաքները

«Ավատարը»՝ Երկրի վրա․ չինացի գիտնականները ներկայացրել են լուսարձակող բույսեր, որոնք կարող են լուսավորել «անլույս» քաղաքները

Քաղաքային լուսավորության ծախսերը տնտեսելու նպատակով չինացի գիտնականները ներկայացրել են գենետիկորեն մոդիֆիկացված բույսեր, որոնք լուսավորվում են մթության մեջ․ գրում է Euronews-ը։

Նշվում է, որ նման արդյունքի հետազոտողները հասել են լույս արտադրող գեները լուսատտիկներից և լուսատու սնկերից հաջողությամբ բույսերի բջիջներ տեղափոխելու շնորհիվ։

Մինչ օրս գիշերը լուսարձակելու համար մշակվել է ավելի քան 20 տեսակ բույս, այդ թվում՝ խոլորձներ, արևածաղիկներ և քրիզանթեմներ։

«Ես ծնվել եմ գյուղում։ Այն ժամանակ իմ ընտանիքը փող չուներ, ուստի գիշերներն անելու ոչինչ չունեի, բացի զովանալու համար պապիկիս բամբուկի պուրակում ցանցաճոճի (գամակ) վրա պառկելուց․ լուսատտիկները հաճախ էին վայրէջք կատարում ձեռքերիս վրա», – հիշում է Magicpen Bio կենսատեխնոլոգիական ընկերության հիմնադիր Լի Ռենհանը։

Տարիներ անց, գենետիկական մոդիֆիկացիան ուսումնասիրելիս, Լիին սկսեց հետաքրքրել՝ արդյոք այդ նույն կենսաբանական մեխանիզմները կարող են փոխանցվել բույսերին։

«Մենք ցանկանում էինք կենդանիների գեները, օրինակ՝ լուսատտիկների, փոխանցել բույսերին, որպեսզի դրանք նույնպես կարողանային լուսավորվել գիշերը։ Ցանկանում ենք, որ այս տեխնոլոգիան օգտագործվի մշակութային զբոսաշրջության ու գիշերային տնտեսության զարգացման համար։ Պատկերացրեք մի հովիտ, որը լի է մթության մեջ լուսավորվող բույսերով․ դա նման կլինի «Ավատարի» աշխարհը Երկիր բերելուն», – հավելել է Լին։

Գիտնականը նշում է, որ զբոսաշրջությունից զատ՝ տեխնոլոգիան կարող է արդյունավետորեն օգտագործվել նաև այգիների լուսավորության համար։

«Այս բույսերն էլեկտրաէներգիայի կարիք չունեն․ նրանց միայն ջուր և պարարտանյութ է պետք։ Դրանք խնայում են էներգիա, նվազեցնում արտանետումները և կարող են գիշերը լուսավորել քաղաքները», – հավելել է Լին։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026