
Հայաստանը հնդկական զենքի ներմուծման ծավալով 3-րդ երկիրն է
Հնդկաստանի սպառազինությունների արտահանումը 2016-2025 թվականներին հիմնականում կենտրոնացած էր մի քանի հիմնական գնորդների վրա․ գրում է NDTV-ն:
Մյանման դարձել է արտահանման ամենամեծ ուղղությունը՝ կազմելով Հնդկաստանի սպառազինությունների արտահանման ընդհանուր ծավալի 28 տոկոսը: Դրան հաջորդել են Ֆիլիպինները (19 տոկոս) և Հայաստանը (15 տոկոս), որոնք միասին կազմում են Հնդկաստանի արտահանման ուղղությունների ավելի քան 60 տոկոսը:
Ռազմածովային հարթակները գերիշխում են Հնդկաստանի ռազմական արտահանման զամբյուղում: 2016-2025 թվականներին նավերը կազմել են պաշտպանական արտահանման ընդհանուր ծավալի 55 տոկոսը՝ զգալիորեն առաջ անցնելով մյուս բոլոր կատեգորիաներից:
Հրետանային համակարգերը կազմել են երկրորդ ամենամեծ կատեգորիան՝ 13 տոկոսով, որին անմիջապես հաջորդել են հրթիռները՝ 12 տոկոսով: Սենսորներն ու հսկողության համակարգերը 9 տոկոս են, մինչդեռ ինքնաթիռները կազմել են արտահանման ընդհանուր ծավալի 6 տոկոսը: Հակաօդային պաշտպանության համակարգերը կազմել են 5.3 տոկոս, իսկ զրահատեխնիկան՝ 0.3 տոկոսի չափով:


