06 Ապր
2026
16° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անդրանիկ Քոչարյանն իր քվեարկությամբ նաև Փաշինյանին է դեմ դուրս եկել, քանի որ վերջինս կողմ էր իմ նախագծին․ Հայկ Սարգսյան

Անդրանիկ Քոչարյանն իր քվեարկությամբ նաև Փաշինյանին է դեմ դուրս եկել, քանի որ վերջինս կողմ էր իմ նախագծին․ Հայկ Սարգսյան

Հանձնաժողովը տապալեց օրենքի նախագիծը, և ասել, որ հիասթափված եմ կամ ցավում եմ, չնշանակի ոչինչ չասել․ ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նիստից հետո ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՔՊ-ական Հայկ Սարգսյանը։

«Տարիներով արձանագրելով բանակի խնդիրները՝ նպատակ եմ ունեցել, պայքարել եմ, որ վերացնենք դրանք և ստեղծենք միջավայր, որն արդար կլինի, որտեղ հարուստի երեխաները չեն ազատվի բանակից՝ քաղաքացիությունից հրաժարվելու, կեղծ առողջական թղթեր սարքելու, երկիրը լքելու, ուսման մեկնելու, կամ այլ պատրվակներով, և ծառայությունը բաժին չի հասնի միայն սոցիալապես խոցելի խավերում գտնվող անձանց։ Ուզում էի եմ, որպեսզի մենք այս մարդկանց բերենք ծառայության պարտադիր և նաև նրանցից մեծ գումարներ հավաքագրենք, ինչը կուղղենք ամբողջ ժամկետով ծառայող զինծառայողներին»,–լրագրողների հետ զրույցում ասել է Սարգսյանը։

Նա պնդեց, որ վարչապետն ու կառավարությունը նախագծին կողմ են եղել, կողմ է եղել նաև հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Վերջինս, սակայն, ասել է, թե կմեկնի ԱՄՆ, կվերադառնա, ինչից հետո կընդունեն նախագիծը, վերադառնալուց հետո, սակայն, մտափոխվել է։ «Ստացվում է՝ մենք անձնական ամբիցիայի պատճառով կորցրեցինք կարևորագույն նախագիծը։ Ես մի բան գիտեմ, որ նախագիծը, ըստ իս, վարչապետը հավանել էր, եթե հավանած չլիներ, չէր լինի կառավարության դրական եզրակացությունը։ Վարչապետն ինքն էլ է չէ՞ նշում, որ «կառավարությունը ես եմ», չէր կարող վարչապետը դեմ լիներ ու կառավարությունը տար դրական դիրքորոշում»։

Հարցին՝ այսինքն՝ Անդրանիկ Քոչարյանը իր այս քվեարկությամբ դեմ է դուրս եկել նաև Նիկոլ Փաշինյանին, պատգամավորն արձագանքեց․ «Իմ ասածից նաև կարող եք այդպես եզրահանգություն տալ։

Սարգսյանի խոսքով՝  թիմում կարող են իրեն չսիրել, անձնական խնդիրներ ունենան իր հետ, բայց սեփական ամբիցիայի կամ քինախնդրության պատճառով կարևորագույն նախագիծը տապալելն իր համար անընդունելի է։

«Քո պետության համար կարևորագույն նախագիծը տապալես, հետո ասես՝ տես Սարգսյան Յայկին տապալեցի, գլուխ գովես, ասես՝ տապալեցի, չկարողացավ անի։  Բա չես ասում, որ դու տալիս ես, քո բանակի աչքն ես հանում, քո զորակոչը կրիտիկական վատ վիճակում է, քո զորքի թիվը 44000-ից 14 տարում իջել է 14000, ասում եմ՝ եկեք միջոց ձեռնարկենք»,-ասել է պատգամավորը՝ հերքելով տեղեկությունները, թե նախագիծն իր PR-ի համար է արել։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026