06 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հնդկաստանում պետական սահմանը կարող են «հսկել» նաև օձերն ու կոկորդիլոսները

Հնդկաստանում պետական սահմանը կարող են «հսկել» նաև օձերն ու կոկորդիլոսները

Հնդկաստանը պետական սահմանների պահպանության համար կարող է «գործի դնել» օձերին ու կոկորդիլոսներին․ գրում է The Hindu թերթը։

Խոսքը Հնդկաստան-Բանգլադեշ սահմանի դժվարմատչելի հատվածների մասին է։ Ըստ թերթի՝ աղտոտ և ճահճային գետերի ու տարածքների պատճառով այդ մասում հնարավոր չէ տեղադրել ինժեներական արգելապատնեշներ։

Այդ իսկ պատճառով որպես բնական «արգելապատնեշ» առաջարկվում է օգտագործել օձերի և կոկորդիլոսների «ներուժը»։

«Առաջարկությունը դեռ ուսումնասիրվում է, քանի որ դա կյանքի կոչելը կարող է վտանգ ներկայացնել տարածքի խաղաղ բնակչության համար»,- մանրամասնում է աղբյուրը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026