06 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինան և Սիրիան կխորացնեն համագործակցությունն անվտանգության ոլորտում

Ուկրաինան և Սիրիան կխորացնեն համագործակցությունն անվտանգության ոլորտում

Ուկրաինան և Սիրիան կիրակի Դամասկոսում կայացած բանակցությունների ժամանակ պայմանավորվել են խորացնել համագործակցությունն անվտանգության ոլորտում․ գրում է Euronews-ը։

Ուկրաինայի նախագահի այցը Սիրիա առաջինն էր 2024 թվականին նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո։ Այցը հաջորդում է Զելենսկիի շաբաթ օրը Թուրքիա կատարած այցին և անցյալ շաբաթ Պարսից ծոցի երկրներ կատարած շրջագայությանը։

Զելենսկին նշել է, որ Կիևն ու Դամասկոսն ավելի սերտորեն կհամագործակցեն, որպեսզի երկու երկրներն ու ժողովուրդներն «ավելի ուժեղանան», իսկ նրանց «տնտեսությունները՝ զարգանան»։

«Մենք մանրամասն քննարկեցինք պատերազմի հետևանքների հաղթահարման ուղիները, ինչպես նաև մեր պետության և մեր ժողովրդի դեմ Ռուսաստանի պատերազմի վերաբերյալ բանակցային գործընթացը», – X-ում գրել է Զելենսկին։

Սիրիայի նախագահն, իր հերթին, ասել է, որ հանդիպման ընթացքում կողմերը կենտրոնացել են «տնտեսական համագործակցությունն ամրապնդելու և ​​​​փորձի փոխանակման ուղիների» վրա։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026