06 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ջերմաստիճանը կնվազի մինչև 8 նիշ

Ջերմաստիճանը կնվազի մինչև 8 նիշ

Երևանում ապրիլի 6-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև, իսկ պրիլի 7-ի ցերեկը, 8-10-ին ժամանակ առ ժամանակ, 11-ի գիշերը սպասվում է անձրև․ տեղեկացնում է ‹‹Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն›› ՊՈԱԿ-ը։

«Ապրիլի 7-ի գիշերը, 11-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում ապրիլի 6-ի և 7-ի ցերեկը, 8-11-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Ապրիլի 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 8-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում և Տավուշում՝ 6-8 աստիճանով, ապրիլի 10-11-ին ցերեկային ժամերին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով»,- ասված է հաղորդագրությունում։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026