06 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նեթանյահուն և ես հրահանգել ենք շարունակել բարձր ինտենսիվության հարվածներն իրանական ռեժիմի դեմ․ Իսրայել Կաց

Նեթանյահուն և ես հրահանգել ենք շարունակել բարձր ինտենսիվության հարվածներն իրանական ռեժիմի դեմ․ Իսրայել Կաց

Իսրայելի ՊԲ-ն հարված է հասցրել Իրանի ամենամեծ նավթաքիմիական գործարանին։ Սա հաջորդել է անցյալ շաբաթ Իրանի երկրորդ խոշորագույն օբյեկտի վրա հարձակմանը․ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

«Արդյունքում երկու օբյեկտներն էլ, որոնք միասին կազմում են Իրանի նավթաքիմիական արտադրության 85%-ը, այժմ չեն գործում։ Սա բազմամիլիարդ դոլարի տնտեսական հարված է իրանական ռեժիմին»,- ասել է նա։

«Նեթանյահուն և ես հրահանգել ենք Իսրայելի ՊԲ-ին շարունակել բարձր ինտենսիվության հարվածներն իրանական ռեժիմի ազգային ենթակառուցվածքների վրա»,- հավելել է Կացը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026