06 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հարավային Կովկասը վերածվում է խաղաղության, անվտանգության և համագործակցության տարածքի․ հանդիպել են Ալիևն ու Կոբախիձեն

Հարավային Կովկասը վերածվում է խաղաղության, անվտանգության և համագործակցության տարածքի․ հանդիպել են Ալիևն ու Կոբախիձեն

Աշխատանքներ են տարվում տրանսպորտային միջանցքների ընդլայնման ուղղությամբ․ այսօր, ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ «Միջին միջանցքն» անցնում է Ադրբեջանի և Վրաստանի տարածքներով, և այն կարևոր տրանսպորտային զարկերակ է։ Ալիևն ընդգծել է՝ լրացուցիչ ջանքեր են գործադրվում և կգործադրվեն դրա ընդլայնման համար։

Նա հավելել է, որ Հարավային Կովկասում ձևավորվում է բոլորովին նոր իրավիճակ, և Հարավային Կովկասում գտնվող երկրները չպետք է բաց թողնեն այս հնարավորությունը։

«Ցավոք, այսօր աշխարհի տարբեր մասերում խաթարվում է խաղաղությունը, անվտանգությունը, հանգստությունը և կայունությունը, ինչը հանգեցնում է արյունալի բախումների, պատերազմների, տառապանքների և կորուստների։ Նմանատիպ իրավիճակ ժամանակին գոյություն ուներ նաև Հարավային Կովկասում։ Սակայն այսօր Հարավային Կովկասն արդեն վերածվում է խաղաղության, հանգստության, անվտանգության և համագործակցության տարածքի», – հայտարարել է Ալիևը։

Վրաստանի վարչապետ Իրաքլի Կոբախիձեն, իր հերթին, հայտարարել է, որ Ադրբեջանը միշտ աջակցել է Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Վրաստանի վարչապետը նշել է, որ այսօրվա հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարցեր. «Այս համատեքստում մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, և պատրաստ ենք ներդրում ունենալ»:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026