
Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը լուծել են թյուրըմբռնումները․ Իրանի ԱԳՆ խոսնակ
Բանակցություններ են անցկացվել Նախիջևանի ուղղությամբ իրանական անօդաչու թռչող սարքերի հարձակման վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ երկու երկրների նախագահների և արտգործնախարարների միջև բանակցությունները հարթել են ցանկացած թյուրըմբռնում․ այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։
Նա նշել է, որ նմանատիպ իրավիճակ է եղել նաև Թուրքիայի հետ։
«Մենք Թուրքիային տեղեկացրել ենք, որ Իրանից որևէ հարված չի եղել։ Հետևաբար, ես կարծում եմ, որ երկու երկրների միջև փոխըմբռնում կա։ Նույնիսկ եթե խնդիր է եղել, այն լուծվել է բանակցություններից հետո»,- ասել է նա։


