06 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Առանց վախի, չարության ու նախանձի»․ Ջոնի Դեփը թողարկել է սեփական ապրանքանիշի ալկոհոլային խմիչքը

«Առանց վախի, չարության ու նախանձի»․ Ջոնի Դեփը թողարկել է սեփական ապրանքանիշի ալկոհոլային խմիչքը

Ալկոհոլային խմիչքների ապրանքանիշեր թողարկելը տարածված քայլ է դարձել հայտնիների շրջանում։ Այժմ Բեյոնսեի (SirDavis վիսկի), Մարգո Ռոբիի (Papa Salt Coastal ջին), Բրեդ Փիթի (The Gardener ջին), Ռայան Ռեյնոլդսի (Aviation ջին), Ջորջ Քլունիի (Casamigos տեկիլա) և այլոց շարքերին է միանում Ջոնի Դեփը՝ ռոմի իր ապրանքանիշով․ գրում է Euronews-ը։

«Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի աստղը մուտք է գործել ալկոհոլային խմիչքների ոլորտ՝ ստեղծելով կարիբյան ռոմի «Three Hearts» ապրանքանիշը:

«Ռոմը կրում է կղզիների պատմությունը: Այն ձևավորվում է այն մարդկանց ձեռքերով, որոնք աճեցնում են շաքարեղեգը, խմորում սպիրտը և ժամանակի ընթացքում հասունացնում այն», – ասել է Դեփը:

62-ամյա դերասանը չի կրկնել հայտնի ֆիլմից իր հայտնի «Ինչո՞ւ է ամբողջ ռոմը վերջացել» արտահայտությունը․ հավանաբար, այն պատճառով, որ այժմ ռոմի պակաս չի լինի։

Խմիչքի շշի ձևավորմամբ Դեփն անձամբ է զբաղվել։ Շշի վրա դրոշմված են գանգ, կայծակ և 3 սրտեր, որոնք խորհրդանշում են նրա նախկին կնոջը՝ Վանեսա Պարադիին, և երկու երեխաներին՝ Լիլի-Ռոուզ Դեփին ու Ջեք Դեփին։

Շշի ներքևի հատվածում գրված է ապրանքանիշի կարգախոսը՝ «Առանց վախի, առանց չարության, առանց նախանձի»։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026