
ՀՀ-ն դուրս չի գա ԵԱՏՄ-ից՝ այլընտրանքի բացակայության պատճառով․ Զատուլին
Երևանը դուրս չի գա ԵԱՏՄ-ից՝ այլընտրանքի բացակայության պատճառով․ հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը տատանվում է Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հարցում, քանի որ տնտեսական տեսանկյունից՝ այս միությունը Հայաստանի համար միակ այլընտրանքն է, ինչը ևս մեկ անգամ ընդգծվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի միջև վերջերս կայացած հանդիպման ժամանակ։
«Սակայն նա ցանկանում է դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Սա այն է, ինչ իրոք ուզում են նրա նոր ընկերներն Արևմուտքում, սա այն է, ինչ ուզում է ինքը, նա ինքն է հետևել այս ուղուն և օգտվել է ՀԱՊԿ-ի, իմ կարծիքով, բավականին անհաջող ուշացումներից 2022 թվականի սահմանային միջադեպին արձագանքելու հարցում», – նշել է Զատուլինը։


