
Միակ բանը, որ ձեզ պետք է, բրոկոլին է․ The Beatles-ի նախկին թմբկահարը նոր ալբոմ է թողարկում և կիսվում ծերացման դեմ պայքարի գաղտնիքով
Փոլ Մաքքարթնին The Beatles խմբի միակ անդամը չէ, որն այս տարի նոր ալբոմ է թողարկում։ Մաքքարթնիի 19-րդ սոլո ալբոմի՝ «The Boys Of Dungeon Lane»-ի թողարկումից առաջ, որը կկայանա հաջորդ ամիս, Ռինգո Սթարի նոր՝ «Long Long Road» ալբոմը վաճառքի կհանվի ապրիլի 24-ին․ գրում է Euronews-ը։
Սա կլինի The Beatles-ի նախկին թմբկահարի 22-րդ սոլո ալբոմը։
85-ամյա երաժիշտը, որը մայիսի 28-ից հունիսի 14-ը շրջագայության կմեկնի ԱՄՆ, վերջերս բացահայտել է չծերանալու և էներգիայով լի մնալու իր գաղտնիքը՝ խոհարարական հնարք՝ ծերացման հետևանքները դանդաղեցնելու համար:
«Անհրաժեշտ է ավելի շատ բրոկոլի ուտել։ Ինձ հետ կապված բոլոր լավ բաների համար ես բրոկոլիին եմ «մեղադրում»», – ասել է Սթարը՝ հավելելով․ «Հիմա ես ասում եմ՝ խաղաղություն, սեր և բրոկոլի»։


