07 Ապր
2026
8° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վթար՝ Երևան-Աբովյան ավտոճանապարհին. կան տուժածներ

Վթար՝ Երևան-Աբովյան ավտոճանապարհին. կան տուժածներ

Ապրիլի 6-ին, ժամը 23։53-ին Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Աբովյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել սյանը․ հայտնում է Փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդի սյանը․ կա արգելափակված քաղաքացի։

Վարորդը և մեկ ուղևոր հոսպիտալացվել են։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մեկ ուղևորի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026