
Նոր նախագահ և կառավարման նոր համակարգ Վիետնամում
Վիետնամի օրենսդիրները երեքշաբթի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Տո Լամին միաձայն ընտրել են երկրի նախագահ․ գրում է Reuters գործակալությունը։
Այսպիսով Տո Լամը կկառավարի երկիրը հաջորդ հինգ տարիների ընթացքում։
Նշվում է, որ քայլը նշանավորում է շեղում Վիետնամի ավանդական կոլեկտիվ ղեկավարման համակարգից՝ իշխանությունն ամրապնդելով մեկ անձի ձեռքում։


