07 Ապր
2026
14° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը սպառնացել է բանտարկել Իրանում ամերիկացի օդաչուի փրկության լուրը բացահայտած լրագրողին

Թրամփը սպառնացել է բանտարկել Իրանում ամերիկացի օդաչուի փրկության լուրը բացահայտած լրագրողին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է, որ լրագրողը, որն առաջինն էր հայտնել Իրանում օդաչուի փրկության մասին, բացահայտի, թե ինչպես է ստացել տեղեկությունը՝ սպառնալով հրաժարվելու դեպքում բանտարկել նրան․ գրում է Reuters գործակալությունը։

Նախորդ ուրբաթ Իրանի օդային տարածքում ամերիկյան կործանիչի խոցումից հետո ամերիկյան մի քանի լրատվամիջոցներ հայտնեցին, որ ինքնաթիռում գտնվող երկու օդաչուներից մեկին  ԱՄՆ փրկարարական ուժերը հաջողությամբ դուրս են բերել։

Թրամփը նշել է, որ բացահայտումը սպառնացել է երկրորդ օդաչուի փրկարարական գործողության անվտանգությանը, չնայած այդ օդաչուն, ի վերջո, նույնպես փրկվել է։

«Մենք մեկ ժամ ոչինչ չէինք ասել առաջին օդաչուի մասին։ Հետո ինչ-որ մեկն ինչ-որ տեղեկություն արտահոսեց․ հույս ունենք` կհայտնաբերենք այդ արտահոսքի աղբյուրը․ մենք ակտիվորեն փորձում ենք գտնել նրան», – ասել է Թրամփը։

Պարզ չէ, սակայն, թե ԱՄՆ նախագահը որ լրատվամիջոցին կամ լրագրողին է նկատի ունեցել։

Նշվում է, որ վերջին շաբաթներին Թրամփն անձնական զրույցներում իր օգնականներին բողոքել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի լուսաբանումը չափազանց բացասական է եղել։ Նա նաև հրապարակավ է քննադատել որոշ լրատվական գործակալությունների լուսաբանումը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026