
Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսության վրա հարձակվողները երկարափող հրացաններ են ունեցել
Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսության վրա հարձակվողները երկարափող հրացաններ են ունեցել․ հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Թուրքիայի ոստիկանությունը պարզել է նրանց ինքնությունը։ Նրանք քաղաք են ժամանել Իզմիթից՝ վարձակալած մեքենայով։
Հանցագործներից մեկը նախկինում դատապարտված է եղել թմրանյութերի համար։ Մյուսը կապված է ահաբեկչական կազմակերպության հետ (չի նշվում, թե որ)։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հարձակվողներից մեկը սպանվել է, երկուսը ծանր վիրավորվել և ձերբակալվել են։
Կրակոցների ժամանակ վիրավորվել է երկու ոստիկան։
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ միջադեպի ժամանակ հյուպատոսությունում ոչ մի աշխատակից չի եղել։


