
Մոտ 15 երկիր պլանավորում է առաքելություն իրականացնել Հորմուզի նեղուցում․Մակրոն
Մոտ 15 երկիր պլանավորում է առաքելություն իրականացնել Հորմուզի նեղուցում․ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«15 երկիր ներգրավված է և պատրաստվում է Ֆրանսիայի գլխավորությամբ խիստ պաշտպանական առաքելություն իրականացնել Հորմուզի նեղուցում, որն իրականացվելու է Իրանի հետ համակարգված»,-հայտարարել է Էմանուել Մակրոնը։
Նա ողջունել է Իրանի պատրաստակամությունը՝ ապաշրջափակելու Հորմուզի նեղուցը և Վաշինգտոնի ու Թեհրանի միջև կնքված հրադադարի համաձայնագիրը։
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության են եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որին իր աջակցությունն է հայտնել նաև Իսրայելը։


