
Լոռիում բախվել են երկաթով բարձված բեռնատարն ու մարդատարը․ կան զոհեր և վիրավորներ. shamshyan. com
Այսօր՝ ապրիլի 8-ին, խոշոր վթար է տեղի ունեցել Լոռու մարզում. գրում է shamshyan.com-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ Վանաձոր-Սպիտակ ճանապարհին բախվել են «DAF» մակնիշի բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը։
«Վթարի հետևանքով 2 մարդ տեղում մահացել է, երկուսն էլ՝ տեղափոխվել «Սպիտակ» ԲԿ»,- նշում է կայքը՝ հավելելով, որ բեռնատարը բարձված է եղել ամրաններով և երկաթե այլ կոնստրուկցիաներով։


