Իսրայելի պաշտպանության բանակը հրետանային հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին
Իսրայելի պաշտպանության բանակը պատասխան հարվածներ է հասցրել Լիբանանի
այն հատվածին, որտեղից գիշերը հրետակոծել են հրեական պետության հյուսիսային տարածքները․
այս մասին հայտնում է բանակի լրատվական ծառայությունը։
«Գիշերը Դիշոն գյուղում հնչած օդային տագնապից հետո արձանագրվել
է Լիբանանի կողմից մի քանի արկի արձակում Իսրայելի տարածքի ուղղությամբ։ Արձանագրությունների
համաձայն որսացող հրթիռների արձակում չի իրականացվել»,- ասվում է հաղորդագրության
մեջ։
«Դրան ի պատասխան ՑԱԽԱԼ-ի
հրետանին պատասխան հարվածներ է հասցրել Լիբանաին այն տարածքին, որտեղից եղել է հրետակոծությունը։
Նաև իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել այն ստորաբաժանման ուղղությամբ, որոնք
իրականացրել են հրետակոծությունը»,- հավելում են հաղորդագրությունում։