
Մարիա Զախարովան անզուսպ ծիծաղով ու հեգնանքով է արձագանքել Ալեն Սիմոնյանի խոսքերը մեկնաբանելու հարցին
«Նորից բարև ձեզ»,- Մարիա Զախարովան նախ անզուսպ ծիծաղել, ապա հեգնանքով է արձագանքել լրագրողի՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը մեկնաբանելու հարցին։
ՀՀ ԱԺ նախագահը, հիշեցնենք, օրեր առաջ ասել էր, որ եթե Ռուսաստանը որոշի թանկացնել գազի գինը, Հայաստանն էլ թե՛ ՀԱՊԿ-ից, թե՛ ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում կկայացնի։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ չի ցանկանում մեկնաբանել զգացմունքային քաղաքական գործչի իրարամերժ հայտարարությունները։
«ՀԱՊԿ-ի վերաբերյալ ինչ ասես, որ չենք լսել Երևանից։ Օրինակ՝ ոչ թե Հայաստանն է դուրս գալիս կամ կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է լքում Հայաստանը»,- նշել է Զախարովան։

