08 Ապր
2026
11° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը հետաքրքրված է ՀԱՊԿ-ին Հայաստանի լիիրավ մասնակցությամբ․ Զախարովա

Ռուսաստանը հետաքրքրված է ՀԱՊԿ-ին Հայաստանի լիիրավ մասնակցությամբ․ Զախարովա

Ռուսաստանը հետաքրքրված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայաստանի լիիրավ մասնակցությամբ. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Կա իրավաբանորեն ձևակերպված համաձայնագիր. անվանեք այն ինչպես կուզեք՝ փոխըմբռնում, որոշում, որը հստակ ցույց է տալիս, որ Երևանը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է՝ դրանից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ Ինչպես մենք բազմիցս ընդգծել ենք, մենք այլ տարբերակ չենք տեսնում», – նշել է Զախարովան՝ հավելելով, որ ոչ ոք որևէ այլ որոշում չի կայացրել՝ չնայած բազմաթիվ բանավոր ենթադրություններին։ «Իհարկե, մենք հետաքրքրված ենք, որ Հայաստանը վերսկսի իր լիիրավ մասնակցությունը մեր համատեղ անվտանգային կառույցի գործունեությանը», – նշել է դիվանագիտության ներկայացուցիչը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026