08 Ապր
2026
11° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում ռուսամետ ուժերը կկարողանան մասնակցել ընտրություններին․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում ռուսամետ ուժերը կկարողանան մասնակցել ընտրություններին․ ՌԴ ԱԳՆ

Մոսկվան ակնկալում է, որ ռուսամետ ուժերը կկարողանան ազատորեն մասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին. ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Մենք չենք կարող անտեսել հանրապետությունում տեղի ունեցող գործընթացները, և ակնկալում ենք, որ ռուսամետ ուժերը կկարողանան ազատորեն մասնակցել Հայաստանի քաղաքացիների կամարտահայտմանը», – ասել է նա։
«Այսպիսով՝ մենք կրկին չենք քննարկում ներքին գործերին միջամտությունը. դա բացառվում է։ Փոխարենը` մենք խոսում ենք այն մասին, որ ապահովվի, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները, որոնք ունեն ընտրելու իրավունք, բայց նաև աջակցում են Ռուսաստանի հետ կապերին և հարաբերությունների զարգացմանը՝ հիմնվելով մի շարք ակնհայտ, օբյեկտիվ և անվիճելի գործոնների և փաստերի վրա, նույնպես կարողանան դա անել ազատորեն և ժողովրդավարական ճանապարհով, ինչպես արվում է քաղաքակիրթ երկրներում», – նշել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026