
Ֆրանսիան դեմ է Հորմուզի նեղուցով անցման համար վճարի գանձմանը. Ֆրանսիայի ԱԳ Ժան-Նոել Բարո
«Սա անընդունելի է, քանի որ միջազգային ջրերում նավարկության ազատությունը մարդկության ընդհանուր ժառանգություն է, որը չպետք է խախտվի որևէ սահմանափակմամբ կամ անցման իրավունքով։ Ոչ ոք չի ընդունի սա, քանզի որոշումն անօրինական է». նշել է ԱԳ Ժան-Նոել Բարոն:
Հիշեցնենք, որ Իրանը փակել էր Հորմուզի նեղուցը, իսկ երկշաբաթյա հրադադարի ժամամանակ նեղուցով անցնելու համար սահմանել է կրիպտոարժույթով վճար:


