
Ոճային թագուհին․ Բուքինգհեմյան պալատը կցուցադրի Եղիսաբեթ թագուհու զգեստապահարանը
Վիկտորյա թագուհու պատվերով պատրաստված նրբագեղ զգեստից մինչև կյանքի վերջին տարիներին կրած սիրելի տվիդե կտորից կարված հագուստներ․ Բուքինգհեմյան պալատը կցուցադրի Եղիսաբեթ II թագուհու զգեստապահարանը․ գրում է Daily Mail-ը։
Մեծ Բրիտանիայի նախկին թագուհու զգեստապահարանից ավելի քան 300 իր կցուցադրվի Լոնդոնի թագավորական պատկերասրահում՝ նրա ծննդյան 100-ամյակի առթիվ։
Ցուցանմուշների թվում են Եղիսաբեթ թագուհու հարսանեկան և թագադրման զգեստները, ինչպես նաև նրա վարդագույն զգեստը, որը նա կրել է 2012 թվականի Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ, երբ Ջեյմս Բոնդի հետ պարաշյուտով ուղղաթիռից իջավ օլիմպիական մարզադաշտ․ սա խաղերի պաշտոնական բացման տոնակատարության մասն էր և դարձավ միջոցառման ամենահիշարժան պահերից մեկը։
Կցուցադրվի նաև հատուկ կարված երեկոյան զգեստ, որը թագուհին կրել է հղի ժամանակ․ զգեստը ստեղծվել է 1948 թվականին՝ ապագա Չարլզ III թագավորին նրբագեղորեն քողարկելու համար։
Նշվում է, որ ցուցահանդեսի պատրաստությունները տևել են 18 ամիս։
«Թագուհի Եղիսաբեթ II. նրա ոճային կյանքը» ցուցահանդեսի առաջին մի քանի շաբաթների տոմսերն արդեն ամբողջությամբ վաճառվել են։


