
ՌԴ դեսպանը ծանոթացել է Հայաստանում հունիսյան ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանության առաջին քարտուղար Ալեքսանդր Մալիշևն ապրիլի 9-ին հյուրընկալվել են ՀՀ ԿԸՀ-ում․ հայտնում է ԿԸՀ մամուլի ծառայությունը։
Հյուրերին ընդունել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Դեսպանը հետաքրքրվել է առաջիկա համապետական ընտրությունների նախապատրաստական ընթացքից։


