09 Ապր
2026
11° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հիվանդին, թույլին ստորացնելու, նսեմացնելու ինչպիսի՜ մղում․ իրավապաշտպանը՝ Փաշինյանին ու դատախազությանը

Հիվանդին, թույլին ստորացնելու, նսեմացնելու ինչպիսի՜ մղում․ իրավապաշտպանը՝ Փաշինյանին ու դատախազությանը

Ինչ անպաշտպան և անզոր է 18 ամյա Դավիթ Մինասյանը և նրա ընտանիքը այս իշխանության առջև, ինչ տառապանքների են ենթարկվում նրանք․ Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

«Այսօր էլ պարզվել է, որ բանտային պայմանների հետ անհամատեղելի հիվանդություններով տառապող պատանին վարչապետի անվտանգության աշխատողի հարվածից հետո ուղեղի ցնցում է ստացել, փակ գանգուղեղային տրավմա ունի: Նրա առողջական վիճակը վատ է։ Սակայն Նիկոլ Փաշինյանն ու նրա կամակատար գլխավոր դատախազությունը չեն ընկրկում, շարունակում են նրան պահել ապօրինի կալանքի տակ։ Հիվանդին, թույլին ստորացնելու, նսեմացնելու ինչպիսի՜ մղում ․․․
Հիշո՞ւմ եք՝ իր վերջին ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի՝ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցին, համեմատական տարավ «Պապլավոկում» տարիներ առաջ տեղի ունեցած սպանության հետ․ Նկատի ուներ իր առավելությունը, որ «Պապլավոկի» դեպքում նախագահի թիկնազորը սպանել էր, իսկ իր դեպքում՝ ոչ։ «Իսկ դուք տարբերությունը չեք տեսնում»․ զարմացած հարցնում էր Փաշինյանը։ Հիմա հարց՝ իսկ դուք տարբերություն տեսնո՞ւմ եք։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026