
Ուկրաինան համաձայնել է Պուտինի առաջարկած «զատկական» զինադադարին
Ուկրաինան համաձայնել է Պուտինի առաջարկած «զատկական» զինադադարին․ այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Կիևը բազմիցս հայտարարել է փոխադարձ քայլեր ձեռնարկելու իր պատրաստակամության մասին»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։
Նա նշել է, որ ուկրաինական կողմը նույնպես առաջարկել է զինադադար «զատկական» տոների ընթացքում և կգործի համապատասխանաբար։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ զինադադար էր հայտարարել։


