
Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով գրանցվել է 6 զոհ, 2-ը՝ երեխա․ ԱՆ
Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով գրանցվել է 6 քաղաքացու մահ․ հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Տուժել է 11 քաղաքացի:
Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն:
Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ այսօր՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 47 կմ հատվածում ավտովթար է տեղի ունեցել։ Բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։


