10 Ապր
2026
15° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այն, ինչ հիմա կատարվում է, ընդամենը նախընտրական զինադադարի պատկեր է, մինչև Ադրբեջանի հլու-հնազանդ մանեկենի ընտրվելը․ Լևոն Զուրաբյանի ասուլիսը՝ կետերով

Այն, ինչ հիմա կատարվում է, ընդամենը նախընտրական զինադադարի պատկեր է, մինչև Ադրբեջանի հլու-հնազանդ մանեկենի ընտրվելը․ Լևոն Զուրաբյանի ասուլիսը՝ կետերով

Գործ ունենք հերթական մեծ խարդախության հետ․ Փաշինյանը փորձում է մի քանի վագոն բենզին բերելը, սահմանին չկրակելը ներկայացնել որպես խաղաղություն, բայց դա խաղաղություն չէ․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց  ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը:

Նրա ասուլիսի հիմնական հատվածները՝ կետերով․

  • Իրականում Փաշինյանն ու նրա թիմը պատերազմի կուսակցություն են։
  • Խաղաղության հեռանկարը կործանել է հենց ինքը՝ Փաշինյանը՝ մերժելով 2019 թվականի պլանը։
  • Խաղաղությունը կառուցում են, ոչ թե մուրում։
  • Իրականացնելու ենք սահմանադրական ռեֆորմ, որի նպատակն է լինելու վերադարձը դեպի կիսանախագահական համակարգ, որն ինքնին կապահովի զսպումների և հակակշիռների համակարգ։
  • Մենք մտնում ենք ընտրապայքարի մեջ որպես խաղաղության, ռացիոնալիզմի, ռազմավարական հաշվարկի, լիարժեք անկախության պաշտպանության, տեխնոլոգիական հեղափոխության կուսակցություն։
  • Ցավոք սրտի, Հայաստանում ձևավորվել է շատ անառողջ քաղաքական համակարգ, որտեղ մրցունակ են դառնում փողատեր մասնակիցները, էդ նույն մարդիկ ձևավորում են սոցհարցումները, տիրում լրատվամիջոցներին․ Զուրաբյանը՝ սոցհարցումներով իրենց քաղաքական ուժին տրված քիչ ձայների մասին:
  • Եթե չընտրեք ՔՊ-ին, սեպտեմբերին կլինի պատերազմ՝ սա ի՞նչ է, եթե ոչ մանիպուլյացիա։
  • TRIPP-ի նախագծին պետք է մասնակցեն բոշոր աշխարհաքաղաքական խաղացողները՝ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը․․․Մեր մոդելը դա է։
  • Այն, ինչ հիմա կատարվում է, ընդամենը նախընտրական զինադադարի պատկեր է, մինչև Ադրբեջանի հլու-հնազանդ մանեկենի ընտրվելը։
  • Այս նորածին դիկտատորն իր իշխանությունը պահելու համար ոչ մի բանի առաջ չի կանգնելու։
  • Մենք տարբեր պատկերացումներ ունեինք հաջողության հասնելու ուղիների մասին․ Զուրաբյանն այն մասին, թե ինչու չկայացավ ՀԱԿ-ի և «Ուժեղ Հայաստան»-ի դաշինքը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026