Հայաստանը նման է խորտակվող նավի, որի նավապետը միայն սեփական կյանքի մասին է մտածում․ Տիգրան Աբրահամյան
Թուրքիայի գլխավոր դաշնակից Ադրբեջանն էլ քարոզչական, քաղաքական,
էներգետիկ և մի շարք առումներով այսօր սատարում է Իսրայելի ռազմական գործողությունները
պաղեստինի ժողովրդի դեմ. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվվ ունեմ» խմբակցության
քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Աբրահամյանի խոսքով՝ տհաճ
է հետևել, թե ինչպես է ցեղասպան Թուրքիան տարբեր միջազգային ամբիոններից խոսում մարդասիրության,
կյանքի իրավունքի և խաղաղության մասին: Այն նույն Թուրքիան, որը հովանավորել ու հովանավորում
է տարբեր երկրներում պատերազմներն ու ահաբեկչությունը: Ցավոք, դա նաև հայ ժողովուրդն
է իր մաշկի վրա զգացել:
Նա նշել է, որ նույն Թուրքիան Իսրայելի հետ համատեղ զինում ու պաշտպանում
էր Ադրբեջանի ագրեսիան Արցախի ու Հայաստանի դեմ, իսկ իշխանությունը փորձում է խաղաղության հասնել այդ նույն Թուրքիայի
հետ:
«Հայաստանի իշխանությունն էլ ստեղծված իրավիճակում ուզում է հանրության`
դեռևս չկողմնորոշված, մոլորված հատվածին համոզել, որ թուրքերի հետ կարելի է բարեկամություն
անել, խաղաղության հասնել և պետականություն չկորցնել»,- գրել է նա ու հավելել՝ Հայաստանն
այսօր շատ նման է խորտակվող նավի, որի նավապետը միայն սեփական կյանքի ու բարեկեցության
մասին է մտածում: