
Շիրակի մարզի վթարի հետևանքով տուժած 1 և 3 տարեկան երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվամիջոցներին Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ Շիրակի մարզի վթարի հետևանքով տուժած 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է։
«Նրանք միացված են արհեստական շնչառական ապարատին»,- նշել են ԱՆ-ից։
Նախարարությունից փոխանցել են նաև, որ ծանր է նաև 8-ամյա աղջկա վիճակը, ծայրահեղ ծանր՝ 28-ամյա կնոջինը։
«Նրանք բոլորը վերակենդանացման բաժանմունքում են»,- ավելացրել են նախարարությունից։


