
Սրբազանն ամուր էր ու կռվի պատրաստ․ Գեղամ Մանուկյանն այցելել է Բագրատ սրբազանին
Ամեն օր պետք է հիշել` արդեն 11 ամիս անազատության մեջ գտնվող Բագրատ Սրբազանի, 18 Արդարների մասին. nրանք անկոտրում պայքարողներ են. Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատագամավոր Գեղամ Մանուկյանը։
«Սրբազանիս հետ էի, երբ հեռարձակվում էր Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում սբ. Հարության ճրագալույցի արարողությունը, իսկ նա անդադար պատմում էր սրբավայրում հայկական ներկայության ու հայկական համաշխարհային ուժականության խորհրդի մասին։
Հասցրեցինք իր 11-ամսյա բանտարկության խցում, ուր 1995-ին մենակ 6 ամիս եմ անցկացրել, բանտային սպաս համտեսել։
Իսկ Սրբազանն ուժեղ էր, պինդ, ամուր ու կռվի պատրաստ։
Միտքը մեզ հետ է ու նա ուժ է տալիս մեզ»,- նշել է նա։


