
Թբիլիսիից ոչ հեռու երկրաշարժ է գրանցվել
Թբիլիսիից ոչ հեռու տեղի է ունեցել 4,1 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացնում է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնին։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են դեկտեմբերի 30-ի առավոտյան, ժամը 08.58-ին, Վրաստանի մայրաքաղաքից 53 կիլոմետր հեռու՝ Բոլնիս քաղաքի մերձակայքում։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 6 կիլոմետր խորության վրա։ Շենքերի վնասվելու մասին տեղեկություն չկա։