
Ըստ նախարարի՝ Հայաստանում ուղղակի ներդրումներն աճել են 3․6 անգամ
2025 թվականին, 2024-ի համեմատ, Հայաստանում նրդրումներն աճել են 88 տոկոս, իսկ ուղղակի ներդրումները՝ 3․6 անգամ՝ 131․6 մլն դոլարից դառնալով 605․1 մլն դոլար․ գրել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Իրական հատվածում կատարված զուտ ներդրումների հոսքերի ծավալով առաջատար երկրներն են` ԱՄՆ, Լյուքսեմբուրգ, Ղազախստան, Սինգապուր, Շվեյցարիա, Ֆրանսիա»,- նշել է Պապոյանը:


